04.11.2013|
21:18
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը խորհրդարանում ասել է, որ Ռուսաստանն առաջիկա տարում կսուբսիդավորի գազի գնի թանկացումը: Ռուսաստանը գազի գինը թանկացրեց ամիսներ առաջ, որից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը սուբսիդավորելու է թանկացման 30 տոկոսը և համապատասխան նամակ հղեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը թանկացման Հայռուսգազարդի հայտը քննելիս՝ ներքին սպառման համար, հայտը բավարարեց նկատի ունենալով 30 տոկոս սուբսիդիան: Հետո հայտարարվեց, որ սուբսիդավորման համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ: